Ժոզե Մոուրինյո. «Ուրախ կլինեմ, եթե նոր պաշտպան գնենք»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է հունվարյան տրանսֆերային պատուհանի հետ կապված իր ակնկալիքներով։

Պորտուգալացի մասնագետը լրագրողներին վստահեցրել է, որ պատրաստ է սահմանափակվել մեկ պաշտպանի ձեռքբերմամբ։

«Հունվարի տրանսֆերային պատուհա՞նը։ Անկեղծ ասած, ուրախ կլինեմ, եթե նոր պաշտպան գնեն։ Ղեկավարներն արդեն աշխատում են ակումբի համար հարմար տարբերակներ գտնելու ուղղությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոուրինյոն։

Իտալական Ա Սերիայում «Ռոման» այժմ չորրորդ տեղում է: