Օրիոլ Ռոմեուն մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Sport-ը, իսպանացին այժմ լիովին կենտրոնացած է Չավիի թիմի մեկնարկային կազմում իր տեղը վերականգնելու վրա: Աղբյուրը հավելում է, որ Ռոմեուի ու «Ժիրոնայի» միջև այս պահին բացարձակապես ոչինչ չի կատարվում։ Կիսապաշտպանը բանակցություններ չի վարում հունվարին նրանց ճամբար վերադառնալու շուրջ։

Իրականությանը չեն համապատասխանում նաեւ Մադրիդի «Ատլետիկոյի» մասին լուրերը: