Ժերար Պիկե. ««Չավին «Բարսելոնայի» լավագույն մարզիչն է»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն երկրպագուներին հորդորել է շարունակել վստահել գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին՝ չնայած առաջնությունում արդյունքներին։

«Կապտանռնագույններն» առաջին տեղից հետ են մնում 7 միավորով: Թիմը զբաղեցնում է աղյուսակի չորրորդ տեղը։

«Ես դեռ կարծում եմ, որ Չավին «Բարսելոնայի» լավագույն մարզիչն է։ Նրա խոսքերը, որ ակումբը դեռ կառուցման ընթացքի՞ն է: Պետք է վստահել մարզչին ու լսել, թե ինչ է նա ասում»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: