Հայտնի է, թե երբ Էրլինգ Հոլանդը կվերադառնա թիմի մարզումներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը մարզումները կսկսի հինգշաբթի օրը։

Միաժամանակ, այս պահին նա չգիտի, թե արդյոք ֆուտբոլիստը պատրաստ կլինի՞ մասնակցել Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպմանը։

«Կարծում եմ, որ նա կվերադառնա հինգշաբթի։ Տեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում։ Հիմա չգիտեմ՝ նա կխաղա՞ «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հաջորդ մամուլի ասուլիսում ես կկարողանամ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել նրա վիճակի մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 23-ամյա Հոլանդը 22 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։