«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Մարզչական շտաբը և ես փորձում ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը մենք կարող ենք վերահսկել՝ խաղացողների զարգացումը: Նույնիսկ Կատարից տեղափոխվելուց առաջ ես զգուշացրել էի իմ մարզչական շտաբին, որ կարող ենք քննադատության ենթարկվել «Բարսելոնայում»։ Մենք բոլորս գիտենք, թե որքան պահանջկոտ է այս ակումբը»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Վերջին հանդիպումներում կատալոնական ակումբը լավ հանդես չի գալիս, և «Ժիրոնայից» կրած վերջին տնային պարտությունից հետո (2-4), Չավիի կարողությունների վերաբերյալ կասկածներն ավելի շատ են։