«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Լանսի» դեմ հանդիպմանը (1-2)։
Իսպանացի ֆուտբոլիստն այս հանդիպմանը 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ և դարձավ Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր՝ պաշտպանների կազմում կարիերայում գոլերի քանակով։
Այսօրվա հանդիպումը Ռամոսի համար 142-րդն էր Չեմպիոնների Լիգայի կարիերայում։ Այս ցուցանիշով նա պատմության մեջ բարձրացավ 8-րդ տեղ՝ հասնելով Ռաուլին։