Չավին հանդերձարանում կորցրել է ինքնատիրապետումը և բղավել է ֆուտբոլիստների վրա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կորցրել է ինքնատիրապետումը Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպման ընդմիջմանը։ Մասնագետը դժգոհ է մնացել թիմի խաղից և բղավել է իր ֆուտբոլիստների վրա, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր «Բարսայի» տնային խոշոր պարտությամբ՝ 2-4 հաշվով։ Այս անհաջողությունից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։

Հաղթանակի շնորհիվ «Ժիրոնան» բարձրացավ առաջին տեղ և յոթ միավորով գերազանցում է Չավիի թիմին։

Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կանցկացվի արտագնա «Վալենսիայի» հետ։