Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին զուգահեռ է անցկացրել թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և թիմի նախկին ֆուտբոլիստ Կակայի միջև։
«Կա՞ն նմանություններ նրանց միջև։ Կական հաճախ էր ներխուժում տուգանային հրապարակ, սակայն նրան պակասում էին այն որակները, որոնց տիրապետում է Բելինգհեմը։ Բրազիլացու մոտ «Ռեալի» խաղային համակարգն այլ էր։ Նրա հիմնական զենքը գնդակով աշխատելն էր։ Մյուս կողմից, Բելինգհեմն ամբողջ ոգևորությունն է ստեղծում դարպասի առջև՝ շնորհիվ իր շարժումների և ազատ գոտիներ փնտրելու»,- իտալացու խոսքերն է փոխանցում AS-ը։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում։ Անգլիացին դարձել է 16 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։