Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում

«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներ, որոնց անունները դեռ չեն հրապարակվում, շահագրգռված են լեհ ռմբարկուի հետ պայմանագիր կնքելով։ Սաուդցիները ցանկանում են լեհ ֆուտբոլիստին գայթակղել շահավետ ֆինանսական առաջարկով։

Լևանդովսկուն խոստացել են եռապատկել նրա աշխատավարձը։

35-ամյա հարձակվողը «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ակումբի և լեհերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։