Globe Soccer Awards․ Հայտնի են դարձել տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները։

Այս տարի անհատական ​​մրցանակի համար կպայքարեն հետևյալ մասնագետները՝ Խոսեպ Գվարդիոլան, Կառլո Անչելոտտին, Միկել Արտետան, Սիմոնե Ինձագին, Մարսել Կոլերը, Լիոնել Սկալոնին, Լուչիանո Սպալետտին և Չավին։

Անցյալ տարի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Globe Soccer Awards-ի վարկածով դարձավ տարվա լավագույն մարզիչ։