«Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածք է ստացել և երկար ժամանակ բաց կթողնի։ Լրագրող Նաթան Գիսինգի խոսքով՝ անգլիացին շարքից դուրս է եկել երեք ամսով։
Ջեյմսը վնասվածք էր ստացել «Էվերթոնի» դեմ խաղում, որտեղ մեկնարկային կազմում էր։ Անգլիացին փոխարինվել է առաջին խաղակեսում ազդրի վնասվածքի պատճառով։
Հիշեցնենք, որ Ջեյմսը 2022 թվականի սկզբից վնասվածքի պատճառով բաց է թողել «Չելսիի» 54 հանդիպում բոլոր մրցաշարերում։
Այս մրցաշրջանում Ջեյմսը մեկ գոլային փոխանցում է կատարել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։