«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ռեալ-Սոսյեդադի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով։
«Մենք գիտենք, որ շատ դժվար հանդիպում է լինելու որակյալ թիմի դեմ, որը վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց է տվել, որ լավ է խաղում ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Արդյունքների հասնելու համար մեզ անհրաժեշտ կլինի ցույց տալ մեր ուժեղ կողմերը։
Մենք լավ ենք սկսել, բայց մեր ճանապարհը լինելու է շատ երկար ու թակարդներով լի։ Մենք գիտենք, որ ֆուտբոլում ամեն ինչ արագ է լինում։ Մեզ բարդ փորձություն է սպասվում մի թիմի դեմ, որը մեզ նման լավ ճանապարհ է անցել Չեմպիոնների Լիգայում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» – «Ռեալ-Սոսյեդադ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։ Այս պահին իսպանական ակումբը 11 միավորով D խմբի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, նույնքան միավորով երկրորդ տեղում է Ինձագիի թիմը։