«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Բարսելոնան» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ղեկավարությանը խնդրել է ակումբից բաց թողնել վինգեր Ջեյդոն Սանչոյին, հայտնում է Diario Sport-ը։

Ակումբը հասկանում է, որ այժմ ոչ ոք ֆուտբոլիստի համար չի վճարի 85 միլիոն եվրո, որը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է Դորտմունդի «Բորուսիային» 2021 թվականի ամռանը։ Ուստի բրիտանացին առաջարկել է Սանչոյին փոխանակել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասի հետ։

Սանչոն չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում» օգոստոսի 26-ից. նա հեռացվել է հիմնական թիմից մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով: Այս մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել։

Ռաֆինյան դարձել է «Բարսելոնայի» խաղացող 2022 թվականի ամռանը, գնվել է «Լիդսից» 58 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում նա 15 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» կբանակցեն Սանչոյի՝ Դոնիել Մալենի հետ փոխանակման շուրջ։