Լորենցո Ինսինյեն խոսել է Խվիչա Կվարացխելիայի մասին

«Նապոլիի» նախկին հարձակվող Լորենցո Ինսինյեն կիսվել է իր կարծիքով նեապոլիտանացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի մասին, ով այս մրցաշրջանում նույն ցուցանիշը չի ցուցադրում, ինչ նախորդ տարի։

«Ես համակրում եմ նրան, որովհետև ես նույնպես նրա տեղում էի: Թիմը պետք է համոզվի, որ Կվարացխելիան իրեն հարմարավետ զգա, քանի որ նա «Նապոլիի» հիմնական խաղացողն է։

Նա շատ որակներ ունի, բայց նրան պետք է հոգ տանել: Եղել եմ նաև այնպիսի իրավիճակներում, երբ թիմը գոլ է բաց թողնում, իսկ հետո չի կարողանում հաղթել խաղը։ Բայց երկրպագուներն անպայման կաջակցեն նրան»,- Ինսինյեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։