Հրանտ-Լեոն Ռանոսը անդրադարձել է իր ապագային

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խոսել է ռուսական ակումբ իր հնարավոր տեղափոխության մասին։

Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ դրական է վերաբերվում իր ապագային և դեռ չի մտածում թիմի հնարավոր փոփոխության մասին։

«Կարող եմ ասել, որ կարծում եմ, որ ակումբում անցկացրած ժամանակը շատ կարևոր և օգտակար էր ինձ համար։ Ես ինձ հարմարավետ եմ զգում այստեղ, և, հետևաբար, ակումբը փոխելու պատճառ չեմ տեսնում»,- Ռանոսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիա» է տեղափոխվել նախորդ ամառ։ Մյոնխենգլադբախի թիմի կազմում 20-ամյա հարձակվողը հասցրել է անցկացնել վեց հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողին գնահատում է 1 միլիոն եվրո։