Դոնի վան դե Բեկը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ է թիմից հեռանալուն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ հոլանդացու համար պայքարում առաջատարն է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Գերմանական թիմը ցանկանում է կիսապաշտպանին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։

Աղբյուրի համաձայն՝ Վան դե Բեկի վարձակալությամբ հետաքրքրված է նաև «Ժիրոնան», որը ներկայումս գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Այնուամենայնիվ, իսպանական ակումբը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է վարձակալության ավելի քիչ գումար, քան Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։