Լեոնարդո Բոնուչի․ «Եթե ցանկանում եք մարզիչ լինել, պետք է լինեք նրա պես»

«Ունիոն Բեռլինի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մի շարք հաճոյախոսություններ է հղել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հասցեին։

«Եթե ցանկանում եք մարզիչ լինել, Անչելոտտին պետք է օրինակելի լինի։ Բախտս բերեց չխաղալ նրա գլխավորությամբ, բայց ես լսեցի, որ շատ խաղացողներ շատ բարձր են գնահատում նրա դերը թիմում։ Երբ Կառլոն գլխավորում էր «Նապոլին», ես ավելի մտերիմ էի նրա հետ։

Կարծում եմ՝ ցանկացած թիմ, որը գլխավորում է Անչելոտտին, շատ բան սովորելու հնարավորություն ունի։ Պատահական չէ, որ մարզիչը հաղթում է արդեն 20 տարի։ Բացի մարտավարական հմտությունից, նա ունի մարդկային արժեքային գործոն։ Նա հիանալի մարզիչ է»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Marca-ն։