«Չելսին» ստիպված կլինի վերանայել աշխատավարձի կառուցվածքը՝ Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու համար

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ձեռքբերումն ավարտին հասցնելու համար Լոնդոնի «Չելսին» ստիպված կլինի վերանայել ֆուտբոլիստների աշխատավարձերի կառուցվածքը, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ Օսիմենին կամ Իվան Թոնիին համոզելու համար տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ», «Չելսին» ստիպված կլինի նրանց գրավել մեծ գումարներով՝ շաբաթական 116 հազար եվրոյից շատ ավելին: Իսկ դա կբերի խաղացողների աշխատավարձի կառուցվածքի վերանայում։

24-ամյա Օսիհենն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում «Բրենտֆորդի» հարձակվող Թոնին ԱՊԼ-ի 33 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը Osimhen-ի շուկայական արժեքը գնահատում է 120 մլն եվրո, իսկ Թոնիինը՝ 35 մլն եվրո։