Ջորջիո Կյելինին որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան

Ջորջիո Կյելինին որոշել է ավարտել կարիերան։ Այս մասին այսօր կհայտարարի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի 39-ամյա նախկին պաշտպանը, հայտնում է Goal-ը։

Կյելինին «Յուվենտուսի» կազմում Իտալիայի ինը անգամ չեմպիոն է և 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 561 հանդիպում և դարձել 36 գոլի հեղինակ։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 117 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։

Պաշտպանի կարիերայի վերջին ակումբը եղել է «Լոս Անջելեսը», որի կազմում նա հանդես է եկել 2022 թվականի ամառվանից։ Նրա կազմում անցկացրել է 45 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։