«Լիվերպուլը» պատրաստ է «Ինտերի» ֆուտբոլիստի համար պայքարել «Չելսիի» հետ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն Պրեմիեր Lիգայի երկու գրանդների ուշադրության կենտրոնում է։

Համեմատաբար վերջերս՝ հուլիսին, 29-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը «ներաձուրիների» հետ մինչև 2027 թվականը։ Չնայած երկարաժամկետ պայմանագրին՝ Անգլիայում նրա պահանջարկը կա։ Tuttosport-ի տեղեկություններով՝ նրա առաջընթացին ուշադիր հետևում է «Լիվերպուլը», որը պատրաստ է մրցել «Չելսիի» հետ, որի հետաքրքրության մասին արդեն հայտնել են: Սպասվում է, որ թիմի առաջատարներից մեկին՝ Սիմոնե Ինձագիին ձեռք բերելը դժվար կլինի։

Հաքան Չալհանօղլուն այս մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո: