«Լիվերպուլը» նոր հարձակվող է գտել

21-ամյա գերմանացի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը, ով հանդես է գալիս «Հոֆֆենհայմում», կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։ Սրա մասին իր սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողին, «Բայերը» «Լիվերպուլի» տրանսֆերային թիրախն է։ Մերսիսայդցիները ցանկանում են գնել ֆուտբոլիստի, ում գնման գումարը կազմում է 30 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Մաքսիմիլիանը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը 16 տուրից հետո 37 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: