Չավի. «Հանդիպումը հավասար էր, «Ժիրոնան» ավելի լավ իրացրեց իր հնարավորությունները»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է «Ժիրոնայից» կրած պարտությունը (2:4)։

«Կապտանռնագույնները» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեցին։ Հարևանների նկատմամբ տարած հաղթանակը «Ժիրոնային» թույլ տվեց շրջանցել Մադրիդի «Ռեալին» և 16 տուրից հետո դառնալ Լա Լիգայի միանձնյա առաջատար։

«Կարծում եմ՝ խաղը հավասար էր, ամեն ինչ որոշվեց դետալներով։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց բավականաչափ արդյունավետ չէինք։ Եթե ​​«Բարսելոնան» հաղթեր, ոչ ոք չէր ասի, որ դա անարդար է: Մենք պարտվեցինք պաշտպանական սխալների և վատ կատարման պատճառով:

Կարծում եմ՝ մոտ 30 անգամ հարվածեցինք։ «Ժիրոնան» մեզանից ավելի համարձակ ու արդյունավետ էր»։