Լուիս Սուարես. «Ես Մեսսիի հետ քննարկել եմ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին: 36-ամյա ուրուգվայցին ներկայումս պայմանագիր է կնքել «Գրեմիոյի» հետ։

«Ես չէի ցանկանում որոշում կայացնել, քանի դեռ Բրազիլիայի առաջնությունը չի ավարտվել: Իմ տեղափոխությունը «Ինտեր Մայամի» միանգամայն իրական է: Այս թիմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, նա իմ լավագույն ընկերն է։ Ես ու նա քննարկել ենք իմ ապագան։ Սակայն առայժմ ցանկանում եմ հանգստանալ, իսկ հետո որոշում կկայացնեմ»,- մեջբերում է ուրուգվայական Goal.com պորտալը։

Սուարեսի գործող աշխատանքային պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ավարտվում է դեկտեմբերի վերջին։