Ուգո Լյորիսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը հունվարին կարող է հեռանալ թիմից։

Ֆրանսիացի վետերանը նախորդ ամառ նոր ակումբ փնտրելու թույլտվություն է ստացել, սակայն առաջարկներից ոչ մեկը չի ընդունել։ Անգե Պոստեկոգլուն հույսը չի դնում 36-ամյա դարպասապահի վրա՝ այս մրցաշրջանում նա նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Ըստ Sunday Mirror-ի՝ «Նյուքասլը» մտածում է Լյորիսի հետ պայմանագիր կնքելու մասին։ «Կաչաղակները» պետք է ամրապնդեն իրենց դարպասապահի դիրքը Նիկ Պոպի ծանր վնասվածքից հետո:

Ուգո Լյորիսը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 2 միլիոն եվրո։