Կարիմ Բենզեման Ռոնալդուին ու Մեսսիին չի ընդգրկել իր երազանքների թիմում

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կազմել է իր երազանքների թիմը։

Մադրիդի «Ռեալի» նախկին աստղի խորհրդանշական հավաքականում չկար ո՛չ Լիոնել Մեսսին, ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացու դեպքում դա հատկապես զարմանալի է, քանի որ նա Բենզեմայի հետ երկար տարիներ հանդես է եկել «Ռեալում»։

Կարիմի երազանքի հարձակողական եռյակը բրազիլացիներ Ռոնալդուն ու Ռոնալդինյոն են, ինչպես նաև ինքը։ Երեք կիսապաշտպանները ֆրանսիացիներ են՝ Կլոդ Մակելելեն, Պոլ Պոգբան և Զինեդին Զիդանը: Պաշտպաններից Բենզեման առանձնացրել է Մարսելոյին, Պեպեին և Սերխիո Ռամոսին, ովքեր նրա հետ խաղացել են Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին։ Դարպասային դիրքում Մանուել Նոյերն է: