«Բարսելոնան» 2018 թվականից հետո առաջին անգամ նման վատ ցուցանիշ գրանցեց

«Բարսելոնան» պարտություն կրեց «Ժիրոնայից» (2:4):

Չավի Էրնանդեսի թիմը բաց թողեց մրցաշարային աղյուսակի առաջատարներին մոտենալու հնարավորությունը՝ սեփական հարկի տակ պարտվելով և թույլ տալով «Ժիրոնային» գլխավորել առաջնությունը։ Ինչպես նշում է Managing Barca-ն, 2018 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «Բարսելոնան» Լա Լիգայի տնային խաղում չորս անգամ բաց է թողնում: Հինգ տարի առաջ դա տեղի ունեցավ «Բետիսի» դեմ խաղում, որն ավարտվեց կատալոնական գրանդի պարտությամբ 3։4 հաշվով։

Հատկանշական է նաև, որ «Ժիրոնային» հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ հաղթել «Բարսելոնային»: «Բլաուգրանաները» 16 տուրից հետո 7 միավորով են զիջում իրենց հարևաններին: