Իտալական երկու գրանդ անկանում են գնել Տիմո Վերներին

«ՌԲ Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Տիմո Վերները կարող է գերմանական Բունդեսլիգան փոխել իտալական Ա Սերիա-ով։ Սրա մասին հայտնում են Football-Italia-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված են երկու գրանդներ: Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» ու «Միլանի» մասին է։ Երկու ակումբներն էլ հետաքրքրված չեն ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերով, սակայն պատրաստ են վարձավճար առաջարկել։ 27-ամյա հարձակվողի արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տիմոն անցկացրել է ութ հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: