Պրեմիեր Լիգայի ակումբները ցանկանում են գնել «Յուվենտուսի» պաշտպանին

Պրեմիեր Լիգայի ակումբները հունվարին կփորձեն ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատտիին: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իտալացին իսկապես հետաքրքիր է Ալբիոնի թիմերին:

Աղբյուրը նշում է, որ ղեկավարությունն առայժմ անձեռնմխելի չի համարում ներկայիս «Յուվենտուսի» ոչ մի ֆուտբոլիստի։ Սակայն այս պահին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Գատտիին շատ կարեւոր ֆուտբոլիստ է համարում իր թիմի համար։

Նշենք, որ Գատտիի հայրը վերջերս հայտարարեց, որ իր որդին ամռանը հրաժարվել է տեղափոխվել Անգլիա: Այս մրցաշրջանում Ֆեդերիկոն երեք գոլ խփեց իտալական Ա Սերիայում։