Յագո Ասպասը կարող է հեռանալ «Սելտայից»

Իսպանացի փորձառու հարձակվող Յագո Ասպասը կարող է հեռանալ «Սելտայից» և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, այս մասին հայտնում են Todofichajes-ի էջերը։

Ըստ լրագրողների՝ 36-ամյա կենտրոնական հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը «Ալ-Իթթիֆակի» եւ «Ալ-Ֆաթեհի» մասին է: Տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, կավարտվի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Գգործարքը գնահատվում է 5 միլիոն եվրո։ Ասպասի պայմանագիրը Վիգո ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Լա Լիգայի այս մրցաշրջանում Յագոն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Սելտայում» հանդես է գալիս 2015 թվականից։