Մարկոս ​​Ալոնսոն վերջնական որոշում է կայացրել

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից 2024 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «բլաուգրանայի» հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է Չավիի թիմում ստացած խաղաժամանակից։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 32-ամյա պաշտպանը ցանկանում է սպասել ամառ՝ որոշում կայացնելու համար, սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալոնսոն արդեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ընդհանուր առմամբ Ալոնսոն խաղադաշտում անցկացրել է 299 րոպե։