«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է

«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային թիրախն է: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 28-ամյա անգլիացու մեծ երկրպագուն է և կարծում է, որ նա հիանալի կհամապատասխանի այն խաղային մոդելին, որը նա կառուցում է։ Ամենայն հավանականությամբ, Ֆիլիպսը ձմռանը վարձավճարով կգնա այլ ակումբ, իսկ ամռանը հասանելի կլինի լիարժեք տրանսֆերի շուրջ բանակցությունների համար։

Ընդգծվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ներդրողները չափազանց հետաքրքրված են Ֆիլիպսի հետ պայմանագիր կնքելու հարցում, քանի որ նրանք ծրագրում են փոխել թիմը համալրելու մոտեցումը՝ կենտրոնանալով բրիտանացի ֆուտբոլիստների վրա։