«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Թոթենհեմը» պայքարում են «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստի համար

«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Սրա մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը», հավակնում են ֆուտբոլիստին ձեռք բերել: Երկու թիմերն էլ պատրաստում են իրենց առաջարկները թե՛ «Քրիսթալ Փելասի», թե՛ անձամբ ֆուտբոլիստի համար։

Նշվում է, որ «արծիվները» իրենց ֆուտբոլիստին գնահատում են 70 միլիոն եվրո, միևնույն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել ընդամենը 52 միլիոն եվրո: