«Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Ֆուլհեմի» ֆուտբոլիստի հետ

«Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը լոնդոնյան «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայով։ Ըստ Teamtalk-ի լրագրողների՝ մերսիսայդցիները բանակցություններ են վարել նրա գործակալի հետ։

«Կարմիրները» լրջորեն թիրախավորում են ֆուտբոլիստին և պատրաստ են նրա համար պայքարել Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Ֆուլհեմն» իր հերթին պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել իր աստղին։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 28-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։