«Յուվենտուսը» պատրաստ է ուկրաինացի ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո

Թուրինի «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովին, հայտնում է TuttoJuve-ն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ուկրաինացու տրանսֆերը կարող է կայանալ այն պայմանով, որ դոնեցկյան ակումբը նրա համար 25 միլիոն եվրոյից ավելի չպահանջի։

Թուրինյան թիմը ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել՝ գնելու տարբերակով, բայց կարող է նաև պայմանավորվել պարտադիր գնման դեպքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» դիտարկում է Սուդակովի համար 10-15 միլիոն եվրոյի առաջարկի հնարավորությունը:Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում: Նա ունի 3 գոլ և 1 գոլային փոխանցում: