Կառլոս Տևեսը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը «Ինդեպենդիենտեի» հետ

Նախկին հարձակվող Կառլոս Տևեսը կմնա արգենտինական «Ինդեպենդիենտեի» ղեկին, սա գրեթե լուծված հարց է, այժմ կողմերը քննարկում են պայմանագրի վերջնական մանրամասները։

Կառլոսն ակումբի ղեկին կմնա առնվազն ևս երեք մրցաշրջան՝ մինչև 2026 թվականը։

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին խաղացողը «Ինդեպենդիենտեի» ղեկը ստանձնել է 2023 թվականի սկզբին, իսկ երկու տարի շուտ ավարտել է իր խաղային կարիերան։