Դիեգո Սիմեոնե․ «Մորատային թիմ է պետք, իսկ թիմին ուժեղ Մորատա»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի հարձակվող Ալվարո Մորատայի գոլային երաշտը։

«Շատ կարևոր է աշխատել թիմի համար, դա հենց այն է, ինչ անում է Ալվարոն: Վերջին խաղում նա ընդամենը մեկ գոլային պահ ուներ, այնպես որ մենք պետք է դրանցից ավելին ստեղծենք: Մորատային թիմ է պետք, իսկ թիմին ուժեղ Մորատա»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ վերջին անգամ իսպանացի հարձակվողը մրցակցի դարպասը հարվածել էր Լա լիգայի 12-րդ տուրում, երբ գոլի հեղինակ էր դարձել «Լաս Պալմասի» դարպասը (2:1):