ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» համաձայնության են եկել Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ

Ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են փարիզցի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է Sport.fr-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն կարող է դրամական փոխհատուցում և բոնուս ստանալ Մբապպեի համար։ Ֆրանսիացին տարեկան կվաստակի 35 միլիոն եվրո, ինչը ֆուտբոլիստին կդարձնի ամենաբարձր վարձատրվողը «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներից։ Մադրիդյան ակումբը Մբապպեին կտա նաև խաղադաշտից դուրս իր կերպարն օգտագործելու լիարժեք իրավունք, ինչը եզակի դեպք է «Ռեալի» համար։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: