«Ռեալը» Էրլինգ Հոլանդին ավելի առաջնահերթ է համարում, քան Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու մտքից՝ առաջնահերթությունը տալով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելուն։ Այս մասին հայտնում է BolaSport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի ֆուտբոլիստն իսպանական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը կդառնա 2024 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալն» արդեն պայմանավորվել են Մբապպեի տրանսֆերի շուրջ, ինչի համար փարիզյան ակումբը դրամական փոխհատուցում կստանա «Ռեալից»։