Ներկայացվել է Աշխարհի ակումբային գավաթի գնդակը

Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում դեկտեմբերի 12-ից 22-ը։ ՖԻՖԱ-ն ցույց է տվել այն գնդակը, որը կօգտագործվի այս մրցաշարի հանդիպումներում։

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» համարվում է Աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտը։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կխաղա «Լեոն» (Մեքսիկա) – «Ուրավա Ռեդս» (Ճապոնիա) դիմակայության հաղթողի հետ։ Երկրորդ կիսաեզրափակիչում բրազիլական «Ֆլումինենսեն» կխաղա կամ «Ալ-Ահլիի» (Եգիպտոս) կամ «Ալ-Իթթիհադ» (Սաուդյան Արաբիա) – «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) զույգից մեկի հետ:

Անցյալ տարի Մադրիդի «Ռեալը» հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունում։