Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունը 2019/2020 մրցաշրջանից ի վեր լավագույնն է եվրոպական առաջնությունների ակումբների շարքում, հայտնում է Marca-ն։

Այդ ժամանակից ի վեր մադրիդյան թիմը 167 խաղում բաց է թողել 129 գնդակ, ինչը մեկ խաղում կազմում է 0,77 գոլ։ Սա լավագույն ցուցանիշն է։

Երկրորդ տեղում «Ատլետիկոն» է՝ 166 խաղում 141 բաց թողած գոլով՝ 0,84: Երրորդ տեղում ՊՍԺ-ն է, որը 155 խաղում 139 բաց թողած գնդակ ունի՝ 0,89։