Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

«Ատլետիկոյի» ղեկավարությունն ակնկալում է կիսապաշտպանին վարձակալել՝ հետագայում գնելու իրավունքով։ 26-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն․ եվրո։ Կառլոսի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սոլերը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը ՊՍԺ է տեղափոխվել «Վալենսիայից» 2022 թվականին։