Իլկայ Գյունդողան․ «Չավին շատ նման է Գվարդիոլային»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը զուգահեռներ է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի և Խոսեպ Գվարդիոլայի միջև, ում գլխավորությամբ գերմանացին երկար ժամանակ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։

«Չավին շատ նման է Գվարդիոլային։ Նրանք մարզվել են նույն վայրում, ստացել են նույն ֆուտբոլային կրթությունը և բախվել նույն պահանջներին։ Նրանց խաղաոճը շատ նման է»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Գյունդողանը այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։