Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտնվել է Սաուդյան Արաբիայի երկու ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Eurosport՝ չիլիացու ծառայություններով հետաքրքրված են «Ալ-Շաբաբը» և «Ալ-Իթթիֆակը»՝ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Սանչեսի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Կողմերը դժվար թե երկարաձգեն պայմանագիրը, ուստի չիլիացին արդեն դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։
Այս մրցաշրջանում 34-ամյա Սանչեսը 5 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողություներով աչքի չի ընկել։