«Ֆեյենորդի» կիսապաշտպան Մատս Վիֆերը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի համար կպայքարեն կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։
Հոլանդիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։