Ռունին խոսել է Ջուդ Բելինգհեմի՝ «Ոսկե Գնդակը» ստանալու հնարավորությունների մասին

Հայտնի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է հաջորդ տարի նվաճել «Ոսկե Գնդակը»։

«Եթե նա շարունակի խաղալ այսպես, ապա ինչու ոչ: Մենք անցանք Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանով, երբ նրանք գերիշխում էին։ Վստահ եմ, որ հաջորդ տարի հինգ-վեց ֆուտբոլիստներ կպայքարեն «Ոսկե Գնդակի» համար։

Եթե ​​Բելինգհեմը շարունակի այդպես, նա կլինի այս ցուցակում: Հիանալի է տեսնել երիտասարդ անգլիացի տղայի, ով լավ է խաղում: Նա լավ հանդես եկավ Գերմանիայում եւ այժմ փայլում է աշխարհի գլխավոր ակումբներից մեկում։ Ես շատ ուրախ եմ նրա համար»,- ասել է Ռունին Sky Sports-ին տված հարցազրույցում։