Իսմայել Բենասեր. ««Արսենալից» հեռանալը իմ կարիերայի ամենավտանգավոր որոշումներից մեկն էր»

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը պատմել է, թե որքան դժվար է եղել իր համար 2017 թվականին Լոնդոնի «Արսենալից» հեռանալը։

Հիշեցնենք, որ երկու մրցաշրջան «Էմպոլիում» անցկացնելուց հետո ալժիրցին տեղափոխվել է «Սան Սիրո»:

««Արսենալից» հեռանալը իմ կարիերայի ամենավտանգավոր որոշումներից մեկն էր։ Ակումբն ուներ Եվրոպայի լավագույն ակադեմիաներից մեկը։ Բայց երբ վստահություն ու համբերություն ունես, վերջում պարգևատրվում ես: Կարծում եմ՝ ստացա իմ պարգեւը»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը։