«Մանչեսթեր Սիթին» ցույց տվեց Պեպ Գվարդիոլայի կարիերայի վատագույն արդյունքը

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները երկու հարված են կատարել դարպասին ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում, հայտնում է Opta-ն։

Այս ցուցանիշը Պեպ Գվարդիոլայի բոլոր թիմերի համար վատագույնն է ազգային առաջնություններում։ «Ասթոն Վիլան» կատարեց 22 հարված, ինչը նաև վատագույնն էր Ունայ Էմերիի 535 հանդիպումներում:

«Ասթոն Վիլան» վաստակեց 32 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ՝ առաջ անցնելով չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։