Ռոդրիգոն հիշել է, թե ինչպես է ծիծաղել Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո Սալահի հետ եղած միջադեպի ժամանակ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հիշել է «Լիվերպուլի» դեմ 2022 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Չեմպիոնների Լիգայի 2021/22 եզրափակիչից հետո պատվո հարթակին կանգնելու ժամանակ, երբ Սալահը եկավ, նա մի փոքր հիասթափված տեսք ուներ, իսկ Մոդրիչն իմ դիմացն էր, նա սեղմեց Մոդրիչի ձեռքը, իսկ հետո Մոդրիչը ասաց. «հաջորդ անգամ ավելի շատ կփորձեք»։ Ես շատ ծիծաղեցի,- ասել է «արքայական» ակումբի հարձակվողը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2022 թվականին նվաճեց Չեմպիոնների Լիգայի պատմության 14-րդ գավաթը՝ Փարիզում նվազագույն հաշվով հաղթելով «Լիվերպուլին»։