Մյունխենի «Բավարիան» պատրաստ է աստղային ֆուտբոլիստների փոխանակում կազմակերպել Մադրիդի «Ռեալի» հետ։ Defensa Central-ի տեղեկություններով՝ «Բավարիան» պատրաստ է իր ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին վաճառել «Ռեալին»՝ Ռոդրիգոյի դիմաց։
Հիշեցնենք, որ Դեյվիսը գալիք ամառ Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է։ Ֆուտբոլիստն առայժմ հրաժարվում է երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Ինչ վերաբերում է Ռոդրիգոյին, ապա երիտասարդ բրազիլացին վերջերս նոր պայմանագիր է կնքել «արքայական» ակումբի հետ և հայտարարել, որ երջանիկ է Մադրիդի «Ռեալում»: