Կառլո Անչելոտտին ստիպված կլինի տուգանք վճարել Մադրիդի «Ռեալում» մնալու համար

Կառլո Անչելոտտիի ապագան մնում է մշուշոտ։ Իտալացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Մադրիդյան ակումբը վճռական է տրամադրված Անչելոտտիին թիմի ղեկին պահել առնվազն եւս մեկ մրցաշրջան, սակայն կա խնդիր։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Բրազիլիայի հավաքականի հետ աշխատելու իտալացու նախնական համաձայնությունը նախատեսում է մեծ տուգանք՝ պարտավորությունները չկատարելու դեպքում։

Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելիս Անչելոտտին ստիպված կլինի փոխհատուցում վճարել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային։

Ներկայումս «Ռեալը» «Ժիրոնայի» հետ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: